Հասարակություն 14:35 26/05/2016 Հայաստան

Քաղցրաշենցիները կառավարության մոտ դարձյալ իրենց գումարներն են պահանջում

Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանի մի շարք համայնքների խաղողագործներ  այսօր կրկին իրենց բողոքի ձայնն են բարձրացրել կառավարության շենքի առջև: Նրանք արդեն տևական ժամանակ է «Վինար» ընկերությունից  պահանջում են նախորդ տարվա մթերած խաղողի գումարները, որոնք մինչ օրս չեն ստացել:

Հիշեցնենք, որ օրեր առաջ  Քաղրաշեն համայնքի գյուղացիներն ստիպված ծայրահեղ քայլի էին գնացել.  երեխաներին չէին թույլատրել հաճախել դպրոց՝ այդ կերպ արտահայտելով իրենց դժգոհությունը իրադարձությունների ընթացքից: Այդ ժամանակ Panorama.am-ի հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն ասել էր, որ մայիսի 19-ին  քաղցրաշենցիների հետ միասին հանդիպել են գործարանի սեփականատիրոջ հետ, վերջինս խոստացել է, որ մեկ-երկու օրվա ընթացքում  գումարները կվճարի:

«Քաղցրաշենում խաղողի մթերումներն իրականացրած «Վինար» ընկերությունը գյուղացիներին խոստացել է վճարել մթերումների դիմաց: Հիմա ընկերության վարկավորումն ընթացքի մեջ է, և խոստացել է շաբաթ օրը վճարումները կատարել: Ես բանկից էլ տեղեկություն ունեմ, որ վարկի տրամադրումն ընթացքի մեջ է, այսինքն՝ մեկ-երկու օրվա խնդիր է»,- նշել էր փոխնախարարը:

Բայց ինչպես տեսնում ենք, գյուղացիներին չեն վճարել և ստիպված այսօր նորից հավաքվել են կառավարության շենքի դիմաց:

Քաղցրաշենցիների խոսքերով՝  իրենց պարբերաբար խոստանում են, որ գումարները կվճարեն, սակայն այդ խոստումներն այդպես էլ իրականություն չեն դառնում: Խաղողագործներից մեկն ասաց, որ դրա պատճառով այգին չի թաղել և այն ցրտահարվել է:

Գյուղացիներից մեկն էլ նշեց, որ այգին պատվել է խոտով, գումար չունի,  որ մշակի:

«Իմ մեկ մանեթը ինձ համար ավելի քաղցր է, քան մյուսների միլիարդները: Մենք գյուղացի մարդ ենք, մենք մեր քրտինքն ենք ուզում, մեր գումարն ենք ուզում»,- ասաց նա՝ հավելելով, որ վարկեր ունի, առողջական խնդիր ունի, բայց չի կարողանում իր գումարները ստանալ, որ այդ հարցերը լուծի:

«Բա էդպես ժողովուրդ կպահե՞ն»,- նշեց նա:

Մեկ այլ քաղցրաշենցի ասաց, որ «Վինար» ընկերությունն իրեն պարտք է 500 հազար դրամ է, խոստացել էին, որ մինչև մայիսի 10-ը գումարները կվճարեն, բայց մինչ օրս ոչ մի գումար չեն տվել: 

«500 հազար դրամի չափով  վարկ ունեմ, ամսի 12-ին մուծման օրն ա, որտեղի՞ց տամ, չունեմ, թող գան տանեն դատեն կամ տունս ձեռիցս վերցնեն: Ամոթ էլ ա ասել՝ հիմա իմ տունը հաց էլ չկա»,- ասաց նա:

«Հայաստանի բոլոր գյուղերում էլ, որ մտնեք հարցնեք, կասեն, որ քաղցրաշենցիները խաղողը հանձնել են, չեն կարողանում գումարը ստանալ: Մենք անընդհատ՝ ամեն հինգշաբթի գալիս ենք էստեղ, որ կառավարությունն էլ իմանա մեր պահանջը: Ոչ մեկից ոչ մի բան չենք ուզում, մենք աշխատել ենք ու մեր գումարն ենք ուզում:  Մեկ կգ խաղողն ընդունել են 40 դրամով, իսկ վարչապետը հայտարարել էր, որ 140 դրամով ընդունեն: Մենք չենք խնդրում, մեր գումարներն ենք պահանջում: Մենք հիմա խաղողը պետք է երկրորդ անգամ բուժում արած լինեինք, գումար չունենք, որ անենք, խաղողը արդեն հասնում ա, ծիրանից հետո խաղող պիտի վաճառենք: Բայց ո՞նց բուժում անենք»,- ասացին գյուղացիները:

Քաղցրաշենցիները նշեցին, որ կառավարության մոտից չեն գնա այնքան ժամանակ, մինչև իրենց գումարները չվճարեն:

Նշենք, որ քիչ առաջ քաղցրաշենցիների հետ հանդիպել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: Նա Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ իրեն բանկից վստահեցրել են՝  ամենաուշը չորեքշաբթի օրը կտրամադրեն «Վինար» ընկերության վարկը և ընկերությունն արդեն իսկ վճարումներ կկատարի: «Ես այդ մասին գյուղացիներին ասել եմ, նրանք ուզում էին հստակ օրն իմանալ և ես նրանց փոխանցեցի այդ տեղեկատվությունը, որ ամենաուշը չորեքշաբթի օրը վարկը պատրաստ կլինի»,- ընդգծեց Ռոբերտ Մակարյանը: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյան հայտնում է՝ Ակնայում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}