Զեկույց. Հինգ տարվա ընթացքում 30 կին սպանվել է զուգընկերոջ կողմից
Հայաստանում վերջին հինգ տարիների ընթացքում ներկա կամ նախկին զուգընկերոջ կողմից առնվազն 30 կին է սպանվել՝ անմայր թողնելով իրենց երեխաներին: Նման տվյալներ է հրապարակել Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան «Կնասպանությունը Հայաստանում լուռ համաճարակ» զեկույցում:
«Ըստ ազգային վիճակագրության թերևս միակ հասանելի տվյալների՝ Հայաստանում 2012թ. հաղորդված դիտավորյալ սպանությունների զոհերի 10.5%-ը կանայք են՝ սպանված զուգընկերոջ կամ ընտանիքի անդամների կողմից, մինչդեռ զուգակցի կամ ընտանիքի անդամների կողմից սպանված տղամարդկանց թիվը զգալիորեն քիչ է՝ 2.9%:»,-ասված է զեկույցում:
Հեղինակները նկատում են՝ շատ կարևոր է հաշվի առնել, որ այս թվերը ներկայացնում են միայն փաստագրված դիտավորյալ սպանությունները, և չեն ներառում չհաղորդված կամ որպես դիտավորյալ սպանություն չորակված դեպքերը:
Զեկույցում նշվում է, որ կանայք հաճախ ընտանեկան բռնության վերաբերյալ հաղորդում չեն ներկայացնում՝ աջակցման ծառայությունների բացակայության, ինչպես նաև բազմաթիվ մշակութային, իրավական, և համակարգային խոչընդոտների պատճառով՝ իրենց ենթարկելով զուգընկերոջ կամ ընտանիքի անդամի կողմից սպանության առավել մեծ վտանգի:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր