Ուկրաինացի պատգամավորներն առաջարկել են չեղյալ հայտարարել մայիսյան տոները
Ուկրաինայի Գերագույն ռադան գրանցել է օրենքի նախագիծ, որն առաջարկում է կրճատել տոնական օրերի քանակը:
«Ինտերֆաքս»-ը գրում է, որ մասնավորապես առաջարկվում է տոների ցուցակից հանել Աշխատավորների համերաշխության միջազգային օրը (մայիսի 1-2) և Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի օրը: Առաջարկվում է պահել հիշատակի և հաշտեցման օրը, որը նշվում է մայիսի 8-ին:
Օրինագծի հեղինակները նաև առաջարկում են չեղարկել աշխատանքային օրենսդրության դրույթն այն մասին, որ եթե տոնական կամ աշխատանքային օրը համընկնում է շաբաթ, կիրակի օրերի հետ, ապա դրանք տեղափոխվում են տոնական կամ ոչ աշխատանքային օրվա հաջորդող օրը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին