Ռեկորդներ՝ Հայաստան-Գվատեմալա խաղում
Հայաստան-Գվատեմալա խաղում, որն ավարտվել ե մեր թիմի՝ 7:1 հաշվով հաղթանակով, գրանցվել է միանգամից մի քանի նոր ռեկորդ։
Նախ՝ Հայաստանի հավաքականը տարավ իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը։ Մինչ այս մեր ընտրանին մի քանի անգամ հաղթել էր միայն 4։0 հաշիվներով։ Հայաստանի հավաքականը երբեք ոչ պաշտոնական, ոչ ընկերական խաղերում չէր խփել ոչ միայն 7, այլև 5 և 6 գնդակ։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հենրիխ Մխիթարյանը դարձավ Հայաստանի հավաքականի պատմության մեջ առաջին հեթ-տրիկի հեղինակը։ Մինչ օրս ոչ մի ֆուտբոլիստի չի հաջողվել երեք գոլ խփել Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Անցյալում Մխիթարյանը հեթ-տրիկի հեղինակ է դարձել Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում՝ Իռլանդիայի թիմի դեմ խաղում։
Նաև հետաքրքիր այլ իրադարձություններ են կայացել։ Հավաքականի կազմում իրենց առաջին գոլերն են խփել Գեղամ Կադիմյանը և Զավեն Բադոյանը, իսկ Արթուր Սարկիսովը կրկին աչքի է ընկել փոխարինման մտնելուց հետո։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին