Ագարակից մինչև Քաջարան ճանապարհը 2 ժամով կկրճատի Սիսիան հասնելը
Հյուսիս-Հարավ մայրուղու Արտաշատից Աշտարակ՝ «Տրանշ 1»ճանապարհի շինարարությունը ավարտվել է։ Այժմ իրականացվում է հաջորդ՝ «Տրանշ 2»-ի շինարարությունը, որը ճանապարհը Աշտարակից շարունակում է Թալին: Այդ մասին այսօր հայտարարեց Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը:
Բացի այդ, ըստ պաշտոնյայի, մեկնարկել է նաև «Տրանշ 3»-ի շինարարությունը, որը ենթադրում է Թալինից դեպի Գյումրի ճանապարհի շինարարություն:
Ավելին, ըստ Առաքելյանի, շուտով հայտարարվելու է մրցույթ, որպեսզի Հայաստանի հարավային սահմանից` Ագարակից մինչև Քաջարան կառուցվի ճանապարհը:
«Հիմա ուզում ենք հայտարարել մեկ մրցույթ ևս, որպեսզի Քաջարանի բարդ հատվածներում, թունելների և կամուրջների միջոցով կրճատենք շուրջ 70 կմ մինչև Սիսիան ճանապարհը՝ 2 ժամ խնայելու համար: Բոլոր միջոցները, որոնք նախատեսված էին ծախսել Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման համար, ծառայել են իրենց նպատակին: Պայմանագրերը կնքված են, աշխատանքները կատարվում են, և բոլորս ականատես կլինենք», -հայտարարեց Առաքելյանը:
Այս հատվածների կառուցման համար ֆինասնավորման շուրջ բանակցություններ են շարունակվում:
Ինչ վերաբերում է ճանապարհի շինարարության ուշացմանը, փոխնախարարն ասաց, որ դա երկար գործընթաց է, որի շրջանակներում տարածքում ապրող բնակիչների հետ տարվում են բանակցություններ, լինում են դեպքեր, որ մարդիկ դիմում են դատարան՝ իրենց իրավունքները պաշտպանելու համար:
«Ինչպես Ասիական բանկը, բնականաբար նաև Հայաստանի կառավարությունը, գտնում է, որ բացառապես շահառուների շահերի պաշտպանությամբ պետք է իրականացվեն այդ աշխատանքները: Եթե այդ ճանապարհին կան հողօգտագործողներ, սկսվում է երկար գործընթաց՝ բանակցություններ, դատարան, իրավունքների պաշտպանություն», -նշեց Առաքելյանը:
Ընդհանուր առմամբ այս ճանապարհի 39 կմ հատվածի շինարարության վրա 60 մլն ԱՄՆ դոլար ծախսվել:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը, հնարավոր է, վերանայի «Հյուսիս-հարավ» մայրուղու որոշ հատվածների շինարարության նպատակահարմարության հարցը. ՀԺ
- Վարչապետը առաջնահերթ է համարել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման ծրագիրը
- «Հյուսիս-հարավ»-ի «Տրանշ-1» հատվածում չգերազանցել արագությունը 100-110կմ/ժ-ը. ՊՈԱԿ-ի տնօրենի կոչը
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ