«Ռոլան Գարոսի» այսօր կայանալիք բոլոր հանդիպումները հետաձգվել են
Թենիսի Ֆրանսիայի Բաց առաջնությունում հետաձգվել են այսօր կայանալիք բոլոր հանդիպումները:
Ինչպես տեղեկացնում է rolandgarros.com-ը, պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են: Մասնավորապես, Ֆրանսիայում տեղացող անձրևը չի դադարում, ինչն էլ մրցաշարի կազմակերպիչներին ստիպել է գնալ այս քայլին:
Վերջին անգամ նույն պատճառով փարիզյան մրցաշարի բոլոր հանդիպումները հետաձգվել էին ուղիղ 16 տարի առաջ` 2000 թ. մայիսի 30-ին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ