Աֆղանստանում թալիբները մահապատժի են ենթարկել 16 մարդու
«Թալիբան» արմատական շարժման զինյալները Աֆղանստանի Կունդուզ նահանգում մահապատժի են ենթարկել 16 մարդու: Եվս 170 մարդում է պատանդ էին վերցրել, որից 140-ը ներկա պահին ազատ են արձակվել,- գրում է Rosbalt.ru-ն:
Աղբյուրը հայտնում է՝ տեղի իշխանությունները հայտարարել են, որ խմբավորման անդամները հարձակվել են չորս ավտոբուսի վրա: Քաբուլի նախնական տեղեկություններով՝ բռնությանը զոհ է գնացել 17 մարդ:
ՌԴ արտաքին գործերի նախարարության Մարիա Զախարովան մտավախություն է հայտնել, որ թալիբների առաջնորդ Ախթար Մանսուրի չեզոքացումը կբարդացնի Աֆղանստանում անվտանգության իրավիճակը:
Ըստ նրա՝ Մոսկվան «աջակցում է ազգային հաշտեցման գործընթացը Աֆղանստանում, որով զինված ընդդիմությունը կհրաժարվի բռնությունից և կխզի բոլոր կապերը ահաբեկչական կազմակերպությունների հետ»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ