Էլթոն Ջոնը ցանկանում է Պուտինի հետ քննարկել համասեռամոլների իրավունքների պաշտպանությունը
Բրիտանացի հանրահայտ ռոք երգիչ, կոմպոզիտոր, երգահան Էլթոն Ջոնը Մոսկվայում կայացած համերգի ժամանակ ասել է, դեռ ցանկանում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և քննարկել իր ունեցած մտահոգությունները համասեռամոլների իրավունքների վերաբերյալ:
Այս մասին գրում է «Ռոյթերզ» գործակալությունը և հիշեցնում, որ Պուտինը հրաժարվել էր երգչի հետ հանդիպումից՝ պատճառաբանելով, ժամանակ չունի:
Համաշխարհային շրջագայության ընթացքում բրտանացի երգիչն անցած գիշեր շքեղ գնումներ է կատարել Մոսկվայում, եղել զվարճանքի կենտրոններում: Սակայն նա հիասթափված է, որ Պուտինը հրաժարվել է իր հետ հանդիպել: Ջոնը խոստացել է վերադառնալ ու կրկին փորձել տեսնել Ռուսաստանի նախագահին, որպեսզի քննարկի Ռուսաստանում առկա «լուրջ» խնդիրները ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքների վերաբերյալ:
Պուտինի խոսնակն ասել է, որ Ռուսաստանի առաջնորդը չի կարող հանդիպել Էլթոն Ջոնին, սակայն հանդիպում կարող է լինել հաջորդ անգամ: Գործակալությունը հիշեցնում է, որ Պուտինը ստիպված էր մեկնել Ղազախստան:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ