ԿԳ նախարարը՝ իր բիզնեսմեն եղբոր կուսակցական պատկանելիության մասին. «Ժողովուրդ»
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ կապված քաղաքական դաշտում հայտնի պատմություններից մեկն այն է, որ նա և իր եղբայրը՝ Վահագն Մկրտչյանը, փաստացի տարբեր իշխանական կուսակցությունների անդամ են։ Մասնավորապես, Լևոն Մկրտչյանը դաշնակցական է, իսկ նրա եղբայրը ՀՀԿ-ական թիմում։ Համենայնդեպս, 2003-ի նախագահական ընտրությունների ժամանակ հենց Վահագն Մկրտչյանն էր Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի քարոզչության պատասխանատուն։
«Ժողովուրդ»-ը Լևոն Մկրտչյանից փորձել է պարզել, թե ներկայումս նրա եղբայրն ինչո՞վ է զբաղվում և արդյոք շարունակում է մնալ ՀՀԿ անդամ։ «Բիզնեսով, նա զբաղվում է գործարարությամբ, որևէ կուսակցության անդամ չի հաստատ»,- պատասխանել է ԿԳ նախարարը։ Հիշեցնենք, որ Մկրտչյան եղբայրների բիզնեսները սկսեցին ծաղկել 2000-ականների սկզբից, երբ ավագ եղբայրը՝ Լևոն Մկրտչյանը, 2001-ին երկրորդ անգամ նշանակվեց ԿԳ նախարար։ Ժողովուրդ
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ