Պաշտոնական. Կեյլոր Նավասը բաց կթողնի Ամերիկայի գավաթի խաղարկությունը
«Ռեալի» և Կոստա Ռիկայի հավաքականի դարպասապահ Կեյլոր Նավասը, այնուամենայնիվ, չի կարող մասնակցել ԱՄՆ-ում կայանալիք Ամերիկայի գավաթի հոբելյանական խաղարկությանը: Տեղի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել է, որ Նավասը չի մեկնի Միացյալ Նահանգներ:
Հիշեցնենք, որ Նավասը խնդիրներ ունի՝ կապված աքիլլեսյան ջլի հետ:
Ավելացնենք, որ Կոստա Ռիկայի հավաքականն Ամերիկայի գավաթի խաղարկությունում կմեկնարկի առաջիկա շաբաթ օրը՝ Պարագվայի ընտրանու հետ խաղով:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ