ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների պաշտպանական ծախսերը կավելանան
Առաջին անգամ երկար տարիներ անց ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների 2016թ-ի պաշտպանական ծախսերը կաճեն: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը «The Financial Times» բրիտանական հանդեսին տված հարցազրույցում:
«2016թ.-ի կանխատեսումների համաձայն, որոնք հիմնված են ՆԱՏՕ-ի անդամ երկրներից ստացված տվյալների վրա, ընթացիկ տարում երկար տարիների կտրվածքով առաջին անգամ դաշինքին անդամակցող եվրոպական երկրների պաշտպանական ծախսերը կավելանան»,- հայտարարել է Ստոլտենբերգը:
«Մենք բախվում ենք շատ ավելի մեծ թվով տագնապների և անվտանգության հետ կապված խնդիրների անուրոշության հետ, քան նախորդ սերունդները: Մեզ անհրաժեշտ է միասնականության, հզորության և կայունության ամրացում»,- նշել է Ստոլտենբերգը:
Անդրադառնալով Մեծ Բրիտանիայի ԵՄ-ի կազմից հավանական դուրս գալու խնդրին, Դաշինքի ղեկավարը նշել է, որ այդ իրողությունը կարող է վտանգի ենթարկել պաշտպանական ծախսերի ավելացման պլանները:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին