Չինաստանում աշխարհի ամենաերկար ապակե կամուրջն են կառուցել
Չինաստանում ավարտվել է ամենաերկար ապակե կամուրջի կառուցումը: South China Morning Post-ին հղում անելով Rosbalt.ru-ն գրում է, որ 393 մետր երկարությամբ կամուրջը գտնվում է 300 մետր բարձրության վրա՝ Չժանցզյացզե ազգային այգու վերևում: Նրա լայնությունը 6 մետր է:
Կամուրջը նախատեսված է եղել բացել մայիսի 1-ին, սակայն շինարարությունը երկարաձգվել է: Սպասվում է, որ այցելուների համար այն կբացվի հուլիսին, քանի որ այժմ շրջանում հորդառատ անձրևներ են:
Շինարարները հայտարարել են, որ կամուրջն անցել է 100 անվտանգության փորձաքննություն, որպեսզի նախագծողները համոզվեն, որ այն կարող է պահել 800 մարդու միաժամանակ: Բացի դրանից անցկացվել են նաև հավելյալ թեստեր՝ ջերմաստիճանի փոփոխության և քամու հետ կապված:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին