Արթուր Աբրահամը հանդիպել է իր մրցակցի հետ
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (44-5, 29 նոկաուտ), մամուլի ասուլիսի ձևաչափով հանդիպել է մրցակցի` նորվեգացի 23-ամյա Թիմ-Ռոբին Լիհաուգի (15-1, 8 նոկաուտ) հետ: Այս մասին տեղեկացնում է Աբրահամի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը:
Ավելի վաղ Արթուր Աբրահամը տեղեկացրել էր, որ իր նպատակը կրկին աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է և որ դրանով ինքը կարող է ազատվել Ռամիրեսից կրած պարտության հիասթափությունից:
Հիշեցնենք, որ Թիմ-Ռոբին Լիհաուգի հետ մենամարտը նախանշված է հուլիսի 16-ին` Բեռլինի «Մաքս Շմելինգ» մարզահամալիրում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան