Թուրքիայից Հայաստան ներկրված բանջարեղենի ծավալը ավելացել է
Վերջին երկու ամիսների ընթացքում Թուրքիայից Հայաստան լոլիկ, վարունգ, կաղամբ չի ներկրվել: Նման տվյալներ Panorama.am-ին տրամադրել են ԳՆ Սննդամթերքի անվտանգության պաշտպանության պետական ծառայությունից:
Չնայած դրան, նախորդ տարվա համեմատ ավելացել են Թուրքիայից ներկված վարունգի, պղպեղի, կարտոֆիլի, կաղամբի ծավալները:
2016-ի հինգ ամիսների ընթացքում Թուրքիայից բերվել է 108 տոննա 421 կգ լոլիկ, որից 85 տոննա 236 կգ-ն՝ մարտին: Նախորդ տարվա համեմատ լոլիկի ներկրման ծավալն ավելացել է, 2015-ի 5 ամիսների ընթացքում Հայաստան է ներկրվել 19 տոննա 714 կգ լոլիկ:
Նկատենք, որ նախորդ տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում Թուրքիայից կարտոֆիլ չի ներկրվել: Պաշտոնական վիճակագրությամբ, այս տարվա ընթացքում Թուրքիայից կարտոֆիլ ներկրվել է միայն մայիս ամսին՝ 371 տոննա:
Գյուղատնտեսության նախարարության կազմում գործող ծառայության տրամադրած այս տվյալներն առավել քան ուշագրավ են գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի հայտարարությունների համատեքստում: Մայիսի սկզբին Panorama.am-ի հետ զրույցում վստահեցնում էր, իբր Թուրքիայից լոլիկի և վարունգի ներմուծումը տասնյակ տոննաներով նվազել է:
ՍԱՊԾ տվյալները՝ աղյուսակներում:
2016թ. |
||||||
Ամիս/ Ապրանք |
Հունվար /կգ/ |
Փետրվար /կգ/ |
Մարտ /կգ/ |
Ապրիլ /կգ/ |
Մայիս /կգ/ |
Ընդամենը /կգ/ |
լոլիկ |
21165 |
2020 |
85236 |
- |
- |
108421 |
վարունգ |
353 |
600 |
7626 |
- |
- |
8579 |
պղպեղ |
- |
470 |
28831 |
15968 |
4515 |
49784 |
կաղամբ |
- |
- |
1810 |
- |
- |
1810 |
կարտոֆիլ |
- |
- |
- |
- |
371000 |
371000 |
Ընդամենը |
21518 |
3090 |
123503 |
15968 |
375515 |
539594 |
2015թ. |
||||||
Ամիս/ Ապրանք |
Հունվար /կգ/ |
Փետրվար /կգ/ |
Մարտ /կգ/ |
Ապրիլ /կգ/ |
Մայիս /կգ/ |
Ընդամենը /կգ/ |
լոլիկ |
400 |
2190 |
7850 |
8570 |
704 |
19714 |
վարունգ |
80 |
600 |
880 |
3355 |
- |
4915 |
պղպեղ |
- |
- |
1570 |
2827 |
697 |
5094 |
կաղամբ |
- |
- |
- |
150 |
- |
150 |
կարտոֆիլ |
- |
- |
- |
- |
- |
0 |
Ընդամենը |
480 |
2790 |
10300 |
14902 |
1401 |
29873 |
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան