Հոլիվուդյան դերասան Ռիչարդ Գիրը հանդիպել է Հռոմի անօթևաններին
Հռոմում անօթևանների հետ է հանդիպել հոլիվուդյան դերասան Ռիչարդ Գիրը: Gazeta-ն գրում է, որ դերասանն Իտալիա է գնացել, որպեսզի ներկայացնի իր նոր ֆիլմը, որում նա մարմնավորել է նյույորքյան անօթևանի:
Հռոմի անօթևանների կացարանում Գիրին դիմավորել է շուրջ 100 մարդ:
«Ցնցող է տեսնել այսքան գեղեցիկ դեմքեր, դա ջերմացնում է իմ սիրտը: Մարդկանց բուժել կարող են միայն մարդիկ: Ոչ փողերը, ոչ էլ քաղաքականությունը, միայն մարդիկ կարող են երկխոսության մեջ լինել: Այստեղ լինելը պատիվ է ինձ համար»,-ասել է Գիրը:
Դերասանը բարձր է գնահատել նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսի աշխատանքը:
Մեկնաբանելով ԱՄՆ առաջիկա նախագահական ընտրությունները, դերասանը հայտարարել է, որ կփոխեր սահմանադրությունը, որպեսզի պետության ներկայիս ղեկավար Բարաք Օբաման մնար իր պաշտոնում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ