Գագիկ Մինասյան. Գլխավոր ուղերձն անկախության և ինքնիշխանության կողմակիցների հաղթանակն է
Նախօերին Մեծ Բրիտանիայում կայացած Եվրամիության կազմից դուրս գալու հանրաքվեում հաղթանակ են տոնել դաշինքի կազմից դուրս գալու կողմնակիցները: Հանրաքվեին մասնակցած բրիտանացիների 52 տոկոսը քվեարկել է Մեծ Բրիտանիայի ԵՄ կազմից դուրս գալու օգտին, 48-ը՝ դեմ: Հանրաքավեի արդյունքների, ինչպես նաև գործընթացի կարևորագույն շեշտադրումների վերաբերյալ panorama.am-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի հետ:
«Կարծում եմ, որ այս ամբողջ գործընթացի` միջազգային հանրությանը ուղղված գլխավոր ուղերձն անկախության և ինքնիշխանության կողմակիցների հաղթանակն է: Երկրորդ կարևորագույն շեշտադրումը երկրի տարբեր շրջանների և շերտերի քվեարկության տարբերությունն է: Մասնավորապես` ակնառու է մետրոպոլիայի և ինքնավար շրջանների քվեարկության տարբերությունը: Հատկանշական է, որ օրինակ` Շատլանդիան, Հյուսիսային Իռլանդիան քվեարկել են ԵՄ կազմում մնալու օգտին: Կարծում եմ, դա շատ բնական է և օրինաչափ: Օրինակ` ԽՍՀՄ պարագայում միութենակասն հանրապետությունների կազմում գտնվող ինքավար միավորները մշտապես աջակցում էին Մոսկվային:Օրինակ Աջարիան , Աբխազիան և Հարավային Օսիան`Վրաստանի պարագայում կամ Լեռնային Ղարաբաղը` Ադրբեջանի դեպքում: Սա անմիջական մետրոպոլիայի ճնշումներից խուսափելու մի յուրօրինակ պատնեշ էր: Իսկ միության փլուզումից հետո սրանց մոտ նոր ուժով դրսևորվեց ինքնորոշման գերակայությունը»,- նշեց նա:
Պատգամավորի խոսքով, իր հերթին Միացյալ Թագավորություն ինքանավար շրջանները ոչ միայն հայտարարում են երկրի`ԵՄ կազմում մնալու դիրքորոշման մասին, այլև շեշտում, որ դաշինքից դուրս գալու պարագայում իրենք էլ թագավորության կազմից դուրս գալու հանրաքվե կնախաձեռնեն: Կարծում եմ, նման գործոլաոճի հիմքում ևս ընկած է անկախությունն և ինքնիշխանությունը:
Արդյունքում կարևորագույն` անկախության և ինքնորոշման թեզերը բացարձակ գերակայում են: Ինչ վերաբերում է մայրաքաղաք Լոնդոնում գրանցված արդյունքներին, ապա այստեղ, ի տարբերությունը շրջանների, արտահայտվել երկրի`ԵՄ կազմում մնալու օգտին. «Կարծում եմ, սա նույնպես օրինաչափ է: Մեծ քանակությամբ ներգաթյալներով բնակեցված և ազգային գաղափարից փոքր ինչ հեռացված կենտրոնի նման դիրքորումը լիովին ընկալելի է»:
«Չափազանց կարևոր է նաև տարբեր սերունդների քվեարկության տարբերությունը: Երիտասարդությունը, մասնավորապես, կողմ են արտահայտվել Միացյալ Թագավորության` ԵՄ կազմում մնալու գաղափարին: Իր հերթին ավագ սերունդը արտահայտվել է ԵՄ կազմից դուրս գալու օգտին: Հստակ է, որ աշխարհում ընթացող գործընթացները առնչվում են բոլոր սերունդների ներկայացուցիչներին, բայց կարևոր է և այն, ու յուրաքանչյու սերունդ այդ գործընթացներին նայում է իր գերակայությունների դիտակետից: Կարծում եմ, որ ներկայումս անկախությանը և ինքնիշխանությանը դեմ արտահայտվող երիտասարդության մեծամասնությունը, 20-30 տարի հետո կսկսի մտածել այնպես, ինչպես ներկայիս ավագ սերունդը ` այն է, անկախության օգտին: Խնդիրների վերաբերյալ տարիքով պայմանավորված դիրքորոշումների տարբերությունը կարծում եմ ևս օրինաչափ է»,-եզրափակեց Գագիկ Մինասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ