Եղեգնուտում հավաքել են ձմերուկի առաջին բերքը
Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում գյուղատնտեսական նշանակության հողատարածքները կամզում են շուրջ 1300 հեկտար, որի գրեթե կեսը հատկացվում է բանջարաբոստանային մշակաբույսերին: Եղեգնուտը հատկապես հայտնի է ձմերուկի և սմբուկի մշակությամբ, այս տարի նույնպես այդ մշակաբույսերի մասով բարձր բերք են ակնկալում: Այսօր Եղեգնուտում հավաքել են ձմերուկի առաջին բերքը, մի քանի օր առաջ սմբուկի բերքահավաք է կատարվել: Աշխատանքներին հետևել են գյուղատնտեսության նախարարն ու Արմավիրի մարզպետը:
« Մեր տվյալներով, չնայած գարնանը գրանցված կարկտահարության և ցրտահարության դեպքերին, Արմավիրի մարզում ընդհանուր առմամբ բավականին լավ բերք է սպասվում», - նշել է Սերգո Կարապետյանը:
Նրա ներկայացրած տվյալների համաձայն, հանրապետությունում ներկայումս մշակվող հողերը կազմում են ընդհանուր վարելահողերի շուրջ 86%-ը կամ 35770 հեկտար:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն էլ նշել է, որ մարզում ընթացիկ տարում նախորդ տարվա համեմատ մշակվել է շուրջ 1700 հեկտարով ավել հողատարածք, ինչը թույլ է տալիս ակնկալել բանջարաբոստանային մշակաբույսերի 40-45 հազար տոննայով ավել բերք: Մարզպետը հավելել է, որ սմբուկի և ձմերուկի բերքի գերակշիռ մասն իրացվում է տեղական շուկայում և արտահանվում Վրաստան:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ