ՀԱՊԿ և Կարմիր խաչի միջև պատրաստվում է փոխհամաձայնության վերաբերյալ հուշագիր
ՀԱՊԿ և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև փոխհամաձայնության վերաբերյալ հուշագրի նախագիծը կարող է պատրաստվել մինչև 2017թ-ը: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, ՀԱՊԿ քարտուղարության և Կարմիր խաչի՝ բարձր մակարդակով կայացած 2-րդ կոորդինացիոն խորհրդակցության արդյունքներով այս մասին նշել է Կարմիր Խաչի օպերատիվ գործունեության վարչության ղեկավար Դոմինիկ Շտիլհարթը:
«Մեր հարաբերությունները զարգանում են դրական ուղղությամբ: Այսօր մենք ստորագրեցինք բանաձև, որը ֆիքսում է մինչ օրս ձեռք բերված ողջ առաջընթացը: Մենք նաև մտադիր ենք մշակել համաձայնության վերաբերյալ հուշագիր, որը մեր հարաբերությունները կբարձրացնի ֆորմալ մակարդակի և կհամախմբի համատեղ գործունեությունը և հիմք կհանդիսանա տարաբնույթ հարցերով ապագա համագործակցության համար»,- հայտարարել է Շտիլհարթը:
Վերջինս շեշտել է, որ փաստաթղթի մշակումը կտևի առնվազն 1-2 տարի: Մեզ համար կարևոր է, ոչ թե արագությունը այլ բովանդակությունը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի սեմերիկովն իր հերթին, նշել է, որ այս փաստաթղթի ընդունումը կախված կլինի ՀԱՊԿ ներսում կանոնների և գործընթացներից, այն պատճառով, որ փաստաթղթի տեքստը համաձայնեցվելու է կառույցի անդամ յուրաանչյուր երկրի հետ առանձին: Վերջինս նշել է, որ իրենք կգործադրեն բոլոր ջանքերը այս գործընթացը սեղմ ժամկետներում ավարտելու համար:
Ըստ Սեմերիկովի, համատեղ նիստը ցույց տվեց, որ կողմերը իրականացնում են փոխշահավետ համագործակցություն: Նա նաև վստահություն է հայտնել, որ այս համագործակցությունը կզարգանա և մեծ օգուտ կբերի:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին