Մայրը սպանել է դուստրերին, որ հայրը տառապի
ԱՄՆ Տեխաս նահանգում արտառոց դեպք է գրանցվել. 42-ամյա բնակչուհին՝ Քրիսթի Շիթս անունով, բարկացած է եղել դուստրերից մեկին ամուսնացնելու սպասումից և ամուսնուն ցավ պատճառելու նպատակով նրա ներկայությամբ սպանել է աղջիկներին:
22-ամյա Թեյլորը, Reuters-ի փոխանցմամբ, պետք է ամուսնանանր մի քանի օրից. մայրը հրազենը պահել է ամուսնու վրա և այնուհետև իրար հետևից սպանել դուստրերին:
Շերիֆ Թրոյ Նեհլզը մամուլի ասուլիսում պատմել է, որ 42-ամյա Քրիսթին հրազենը գործի է դրել տանը, երբ ամուսինն ու դուստրերը փորձել են փախչել: Ըստ աղբյուրի, Քրիսթինն ավելի ուշ սպանվել է ոստիկանական ուժերի կողմից:
«Ամուսնու պատմելով, կինը ցանկացել է կատարվածի մեջ մեղադրել իրեն: Նաև ասել է, որ կինը ցանականում էր այդ արարքով ստիպել իրեն տառապել», -պատմել է ոստիկանը:
Դեպքի վայրից 911-ում ստացած զանգերի արձանագրությունների համաձայն, աղջիկները խնդրել են մորը չգնալ այդ քայլին, չսպանել իրենց: «Խնդրում եմ, ներիր ինձ: Մի կրակիր», -ասել է դուստրերից մեկը: Այնուհետև ձայնագրության մեջ լսվում է ճիչ:
«Խնդրում եմ: Ներիր ինձ», -իր հերթին ասել է 17-ամյա Մէդիսոն Շիթսը, որը իր հեռախսով փրկարարներ է կանչել: Մեդիսոնը նույնպես սպանվել էր քրոջ հետ միասին:
Քրիսթի Շիթսի ամուսինը՝ Ջեյսոն Շիթսը, ինչպես ցույց են տվել նրա հեռախոսից արված զանգերի արձանագրությունները, նույնպես աղաչել է կնոջը դադարեցնել, չկրակել: 17-ամյա Մեդիսոնը սպանվել է տնից դուրս. երբ փորձել է փախչել, մայրը հետապնդել է ու կրակել նրա վրա: Վերադարձել է տուն և մեկ կրակոց ևս արձակել մյուս դստեր՝ 22-ամյա Թեյլորին՝ թիկունքից:
Լրատվամիջոցը գրում է, որ իր ֆեյսբուքյան էջում Քրիսթի Շիթսը բազմիցս կողմ է հանդես եկել զենքի ազատ վաճառքին:
Ավելին, ըստ աղբյուրի, իր ֆեյսբուքյան գրառումներից մեկում կինը իր դուստրերին որակել է այսպես. «հիանալի, քաղցր, քնքուշ, բարի, գեղեցիկ, գրագետ աղջիկներ» ավելացնելով՝ «ես սիրում ու գնահատում եմ ձեզ երկուսիդ այնքան, որ դուք չեք կարող պատկերացնել»:
Ամուսինը նաև ոստիկանությանն ասել է, որ կինը դեպրեսիայով է տառապել:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ