100 աշխատատեղ` 250 հազար դրամ միջին աշխատավարձով. Արտոնություն ստացած ընկերությունն է խոստացել
Կառավարության որոշմամբ «Ազադ Ֆարմասյութիքլզ» ՍՊԸ-ին կտրամադրվի տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն: Այն գերակա ոլորտում իրականացնում է ներդրումային ծրագիր:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ ընկերությունն իրականացնելու է դեղագործական և բիոտեխնոլոգիական լաբորատոր հետազոտություններ, ներկրվելու են քիմիական լաբորատոր սարքեր և սարքավորումներ:
Նրա ներկայացմամբ, արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք՝ նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:
«Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել մինչև 10 մլն եվրոյի (մոտ 5,5 մլրդ ՀՀ դրամ) ներդրում և ստեղծել մինչև 100 նոր աշխատատեղ` 250 հազար դրամ միջին աշխատավարձով»,- ասաց Մինասյանը:
Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 230 մլն դրամ, որն ամբողջությամբ արտահանվելու է Շվեյցարիա:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ