Մրցել են «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի Երևան քաղաքի եզրափակիչ փուլի մասնակիցները
Այսօր «Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզահամալիրում ուժերն են չափել ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի Երևան քաղաքի եզրափակիչ փուլի մասնակիցները:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը, մրցույթին մասնակցել են Երևան քաղաքի 12 վարչական շրջանների մրցութային փուլում մրցանակային տեղ գրաված 144 ընտանիքները՝ 4 տարիքային խմբերում: Այսօրվա մրցույթի արդյունքներով կձևավորվի Երևան քաղաքի թիմը, որն էլ մայրաքաղաքը կներկայացնի եզրափակիչ փուլում:
Նախքան մարզական ստուգատեսի մեկնարկը տեղի է ունեցել «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի Երևան քաղաքի 1-ին փուլի հաղթողների պարգևատրման արարողությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա 2016 թ. հուլիսի 18-ից 23-ը` Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում, որին կմասնակցեն Երևան քաղաքը, ՀՀ մարզերը և ԼՂՀ-ն ներկայացնող ընտանիքները:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան