Պորտուգալիա-Ֆրանսիա հանդիպումը կսպասարկի անգլիացի Կլատենբուրգը
Եվրոպայի առաջնության եզրափակիչ հանդիպումը, որում ուժերը կչափեն Պորտուգալիայի և Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականները, կսպասարկի անգլիացի մրցավար Մարկ Կլատենբուրգը: Այս մասին տեղեկացնում է «Sky Spots»-ը:
Վճռորոշ դիմակայությունը տեղի կունենա հուլիսի 10-ին` Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում:
Եզրափակիչ հանդիպումը սպասարկելու ամենամեծ շանսերն ի սկզբանե ունեցել է հենց Կլատենբուրգը: Միայն մի դեպքում նրան չէր վստահվի այս պատասխանատվությունը, եթե եզրափակիչ դուրս գար Ուելսի ընտրանին: Չեզոք դիրք պահպանելու նպատակով այդ դեպքում հանդիպման գլխավոր մրցավար կնշանակվեր հունգարացի Վիկտոր Կաշայը:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան