«Միսս Ֆրանսիա-2015»-ն հպարտանում է իր երկրի հավաքականով
Ֆրանսիայի 2015 թ. ամենագեղեցիկ աղջիկը` Կամի Սերֆը, խոստովանել է, որ հպարտանում է իր երկրի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստներով, ովքեր կարողացան դուրս գալ Եվրոպայի 2016 թ. առաջնության եզրափակիչ փուլ` կիսաեզրափակչում 2:0 հաշվով առավելության հասնելով աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի ուժեղագույն ընտրանու նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է championat.com-ը:
«Ֆրանսիայի ազգային ընտրանու ֆուտբոլիստներով պետք է հպարտանան բոլոր ֆրանսուհիները: Ես հիացած եմ մեր տղաների հաղթանակով, հպարտ` նրանց խիզախությամբ և վարպետությամբ»,- ասել է Սերֆը: