Ալավերդու պղնձամոլիբդենայինի պայթյունից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում. «Հրապարակ»
Երեկ պայթյուն է որոտացել Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանում, 2 վիրավոր կա։ Նրանց տեղափոխել են հիվանդանոց: «Հրապարակ»-ի թղթակցին հաջողվել է պարզել, որ պայթել է գործարանի վառարաններից մեկը: Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:
Ալավերդցիները պայթյունի ուժեղ ձայն են լսել, ապա գործարանը պատվել է ծխով, որը տեսանելի է եղել քաղաքի բոլոր հատվածներից: Ալավերդու հիվանդանոցից հայտնեցին, որ տուժածներից մեկն ստացել է ազդրի կոտրվածք, մյուսը՝ աչքերի թեթև վնասվածք և արդեն դուրս է գրվել:
Թերթը նշել է, որ գործարանը լրագրողների համար համարվում է փակ կառույց, հետևաբար՝ մանրամասներ ճշտելն անհնար է:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր