Հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացել է ՊԲ զինծառայող
Հուլիսի 23-ին, ժամը 10:55-ի սահմաններում, հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Արսեն Արայիկի Առաքելյանը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ ՊՆ-ը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին և հարազատներին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին