Հոբելյանական համերգ՝ նվիրված Հարություն Թոփիկյանի տարեդարձին
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար Հարություն Թոփիկյանի ծննդյան օրն է. ծնվել է 1951 թ. հուլիսի 23-ին Երևանում: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալու է հոբելյանական համերգ՝ նվիրված Հարություն Թոփիկյանի ստեղծագործական գործունեության 40-ամյակին և ծննդյան 65-րդ տարեդարձին: Ելույթ է ունենալու Երևանի պետական կամերային երգչախումբը:
Համերգային ծրագրում ընդգրկված է Է. Հովհաննիսյանի, Մ. Վարդազարյանի, Մ.Կոկժաևի, Ե. Երկանյանի, Խ. Մարտիրոսյանի, Կ.Պետրոսյանի, Ա. Ազիզյանի, Դեբյուսիի, Վ. Վայների, Դ. Էլինկտոնի ստեղծագործություններից:
Հարություն Թոփիկյանը 1967-1969 թվականներին սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի խմբավարական բաժնում՝ Վ. Քեթենջյանի դասարանում։ 1969-1974 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական բաժնում՝ Լ. Չունգուրյանի դասարանում։ 1974 թվականին աշխատել է Սարաջևի» անվան երաժշտական դպրոցում։ 1979-1984 թվականներին եղել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության «Հայ երգի կամերային երգչախմբի» հիմնադիր դիրիժոր։ 1983-1991 թվականներին ղեկավարել է Երևանի պետական համալսարանի «Կոմիտաս» երգչախումբը, որը 1987 թվականին Լիտվայի Կաունաս քաղաքում միութենական 19 համալսարանական երգչախմբերի հեղինակավոր մրցույթում գրավել է առաջին տեղը։ 1989-1991 թվականներին եղել է «Bridges of Song» փառատոնի կազմակերպիչ, անդամ։ Ղեկավարել է աշխարհի միացյալ երգչախումբ թվով 20 000 երգիչներ (Տալլին, 1991)։ 1991-1994 թվականներին Բեյրութում վերակազմել է Բարսեղ Կանաչյանիհիմնած «Գուսան» երգչախումբը։ 1996 թվականին ստեղծել է և ղեկավարում է Երևանի կամերային երգչախումբը:
Հարակից հրապարակումներ`
- Մշակույթին օգնելը երբեք շռայլություն չի լինում. Հարություն Թոփիկյան
- Գարեգին Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսը հավատաց այս ծրագրին. հիշում է Թոփիկյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին