Հաշմանդամություն ունեցող ընտանիքները մրցեցին 6 մրցաձևում
«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին մասնակցում էին նաև հաշմանդամություն ունեցող ընտանիքները, որոնց թիվն այս տարի 22-ն էր`Երևանից, Արցախից և ՀՀ 10 մարզերից: Հաշմանդամություն ունեցող ընտանիքները, մրցույթին մասնակցեցին մեկ տարիքային խմբով, որտեղ ընտանիքի երեխայի տարիքը պետք է լիներ 6-13 տարեկան: Նրանք մրցեցին 6 մրցաձևերում` խաղային փոխանցումավազք, վարժություն բասկետբոլի գնդակով, խաղային փոխանցումավազք `թենիսի գնդակով, խաղային փոխանցումավազք`80մ (20մ+20մ+40մ), օղակներով նետումներ նշանակետին և հավաքիր «Հաղթանակ»բառը:
Հաշմանդամություն ունեցող ընտանիքների պայքարում հաղթող ճանաչվեց Լոռու մարզը ներկայացնող Նազարյանների ընտանիքը, ովքեր նշեցին, որ իրենք անչափ ուրախ են այսպիսի մրցույթի մասնակից լինելու և հաղթողների շարքում տեղ զբաղեցնելու համար: Նազարյանները փաստեցին, որ առաջին անգամ չէ, որ մասնակցում են այս մրցույթին և պատրաստվում են հետագայում ևս մասնակցել և հաղթել:
ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին մասնակցած հաշմանդամություն ունեցող ընտրանքներից ամենակրտսեր մասնակիցը` Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի կողմից արժանացավ 100 հազար դրամ պարգևավճարի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին