«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի հաղթող
«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցեցին Երևան քաղաքը, ՀՀ մարզերը և ԼՂՀ-ն ներկայացնող ընտանիքները՝ 4 տարիքային խմբերում, այդ թվում` հաշմանդամություն ունեցող անդամից բաղկացած ընտանիքները (հայրը կամ մայրը անվասայլակով):
Եզրափակիչ փուլի մրցումները տեղի ունեցան Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում: 13-րդ տարին անընդմեջ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի ընդհանուր թիմային հաշվարկում երևանյան ընտանիքները հավաքեցին 2006 միավոր և գրավեցին առաջին տեղը` 4-րդ տարին անընդմեջ արժանանալով ՀՀ Նախագահի գավաթին: 2-րդ և 3-րդ տեղերը բաժին հասան Կոտայքի և Շիրակի թիմերին, որոնք ևս արժանացան ՀՀ Նախագահի կողմից սահմանված գավաթներին:
Հաղթողներին և մրցանակակիրներին ՀՀ նախագահի վկայագրերը, դրամական պարգևները և հուշանվերները հանձնել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:
Բացի մրցանակակիր թիմերից՝ պարգևներ ստացան նաև 4 տարիքային խմբերում լավագույնը ճանաչված ընտանիքները: Առաջին տեղը գրաված ընտանիքները պարգևատրվեցին 500, 000-ական դրամով, 2-րդ տեղը գրավածները՝ 400,000-ական դրամով, իսկ 3-րդ տեղը գրավածները՝ 300,000-ական դրամով:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ