Ի՞նչ է ասել Մոուրինյոն Ուեյն Ռունիին
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին փաստում է, որ հաջորդ մրցաշրջանում թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իրեն չի օգտագործի այնպես, ինչպես դա անում էր նախկին մասնագետ Լուի վան Գալը: 30-ամյա անգլիացին նշել է, որ առանձնազրույց է ունեցել պորտուգալացի մասնագետի հետ և Մոուրինյոն իրեն բացատրել է, թե հաջորդ մրցաշրջանում խաղային ինչ դիրքում է տեսնում նրան: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
«Խաղադաշտում կլինեմ ազատ ստեղծագործ ֆուտբոլիստ: Ուրախ եմ, որ թիմում այդպիսի դերակատարում կունենամ: Մուորինյոն ինձ ասել է, որ այնպիսի դիրք պետք է գրավեմ, որպեսզի կարողանամ շատ գոլեր խփեմ: Մարզական կարիերայիս ընթացքում բազմաթիվ գոլերի հեղինակ եմ դարձել և վստահ եմ, որ նոր մրցաշրջանում ևս կկարողանամ տխրեցնել մրցակից թիմերի ֆուտբոլիստներին: Սա բոլորովին այլ խաղաոճ է, նոր մարզիչ, նոր գաղափարներ...»,- նշել է Ռունին:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ուեյն Ռունին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 28 հանդիպման` դառնալով 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ