Շախմատի օլիմպիադա. Հայաստանի հավաքականը գլխավորում է աղյուսակը
Սլովակիայի Պոպրադ քաղաքում շարունակվում է աշխարհի մինչև 16 տարեկանների շախմատի Օլիմպիադան:
Տեղի են ունեցել 2-րդ և 3-րդ տուրի հանդիպումները: 2-րդ տուրում Հայաստանի հավաքականը 3-1 հաշվով առավելության է հասել Դանիայի ընտրանու նկատմամբ, իսկ 3-րդ տուրում 3.5-0.5 հաշվով հաղթել է Ղազախստանին: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
Խաղացված 3 տուրերից հետո մեր թիմը գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 4-րդ տուրում մեր մրցակիցն է Ռուսաստանի հավաքականը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին