Ռիբերի. «Անչելոտին նվեր է «Բավարիայի» համար»
«Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին խոսել է թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի մասին և ակնարկել է, որ նրան նախորդող մասնագետ Խոսեպ Գվարդիոլայի կողմից վստահություն չէր զգում: Այս մասին տեղեկացնում է «Kicker»-ը:
«Հիմա մոտիվացված եմ և ազատություն եմ զգում: Կառլո Անչելոտին նվեր է «Բավարիայի» համար: Նրա գալն ինձ վստահություն է ներշնչել: Կառլոն հիանալի մարզիչ է: Ինձ հարկավոր է, որպեսզի կողքիս լինեն այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Անչելոտին, Հայնկեսը կամ Հիտցֆելդը: Կարիք ունեմ վստահության, որպեսզի ցույց տամ հնարավորություններիս առավելագույնը:
Վստահությունը, հարգանքն ու ընկերությունը կարևոր գործոններ են: Եթե ես ինձ լավ եմ զգում, կարող եմ հանդես գալ ոչ թե 100, այլ 150 տոկոսով: Անչելոտիի հետ միասին մենք կարող ենք հասնել զգալի արդյունքների: Անհամբեր սպասում եմ մրցաշրջանի մեկնարկին»,- ասել է Ռիբերին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ