Վահան Մխիթարյան. «Մեծ պատիվ է Հայաստանի դրոշակակիրը լինելը»
Օրեր անց Ռիոյում կմեկնարկի քառամյակի ամենագլխավոր մարզական իրադարձությունը` Օլիմպիական խաղերը: Ամառային 31-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակիրը կլինի լողորդ` Վահան Մխիթարյանը:
ՀԱՕԿ-ի լրատվականի հետ զրույցի ժամանակ Մխիթարյանն անկեղծացել է` ասելով, որ այնքան էր շփոթվել և հուզվել, որ մոռացել էր շնորհակալություն հայտնել վստահված առաքելության համար:
«Անկեղծ` շատ զարմացած էի: Այնքան էի շփոթվել, որ շնորհակալություն էլ չհայտնեցի: Սա մեծ պատիվ է ինձ համար: Հավատացեք` բառերով նկարագրել չեմ կարող: Այդ պահին միայն ուզում էի ուրախությունից բարձր գոռալ»,- ասել է Մխիթարյանը:
Հավելենք, որ Վահան Մխիթարյանը եղել է նաև Նանկինի պատանեկան Օլիմպիական խաղերի դրոշակակիրը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ