Սիրիայում պայթյունի հետևանքով 50 մարդ է զոհվել
Սիրիայի Կամիշլի քաղաքում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է 50 մարդ, ևս 70-ը վիրավորում են ստեցել: Korrespondent-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Orient News սիրիական հեռուստաալիքը:
Բեռնատարը պայթել է Ժողովրդական պաշտպանության ջոկատի մոտակայքում: Հզոր պայթյունից 500 մետր շառավղի վրա շինություններ են ոչնչացվել, փլատակների տակ դեռ մարդկանց են գտնում:
Տուժածների թիվը ճշտվում է:
Պայթյունն իրականացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ