Իբրահիմովիչն առաջին մարզումն է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդում»
«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Զլատան Իբրահիմովիչը վերջապես վերադարձել է հանգստից ու միացել է մանկունյանցիներին: Շվեդ ֆուտբոլիստն առաջին մարզումն է անցկացրել Ժոզե մոուրինյոյի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Իբրան «Մանչեսթեր Յունայթեդի» հետ չէր մեկնել Չինաստան, քանի որ պորտուգալացի մասնագետը Եվրոպայի առաջնությունից հետո ֆուտբոլիստին հավելյալ հանգստի հնարավորություն էր տվել:
Նշվում է, որ մանկունյանցիների մյուս ֆուտբոլիստները Իբրահիմովիչին շատ ջերմ են ընդունել և որ թիմում տիրում է հիանալի մթնոլորտ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին