Շևչենկոն հրաժարվել է Վրաստանի հավաքականի հետ ընկերական հանդիպումից
Ուկրաինայի ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրեյ Չևչենկոն աշխարհի 2018 թ. առաջնության որակավորման փուլի մեկնարկից առաջ հրաժարվել է ընկերական հանդիպումներ անցկացնել:
Ինչպես տեղեկացնում է terricon.com-ը, Շևային առաջարկվել է սեպտեմբերի սկզբին ստուգողական խաղում ուժերը փորձարկել Վրաստանի հավաքականի հետ, սակայն մարզիչը նախընտրել է դրա փոխարեն երկկողմանի խաղ անցկացնել:
Հիշեցնենք, որ «Մունդիալ-2018»-ում Ուկրաինայի ընտրանին մեկնարկային հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 5-ին՝ մրցելով Եվրոպայի 2016 թ. առաջնության հայտնություն դարձած Իսլանդիայի հավաքականի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին