Ավստրալիացին վիճակախաղով արևադարձային կղզի է շահել
Ավստրալիայի բնակիչը շահել է վիճակախաղում, որի գլխավոր մրցանակը Կուսաիե (Միկրոնեզիայի դաշնային նահանգներ) արևադարձային կղզին էր, գրում է «Գազետա.ռու»-ն:
Կղզին խաղարկում էին ավստրալացիներ Դագ և Սալլի Բայցերը, որոնք 1990-ական թվականներին բնակվել են Կուսաիեում, սակայն, որոշել էին հանուն թոռների վերադառնալ հայրենիք:
Վիճակախաղին մասնակցել է ավելի քան 50 հազար մարդ: Շահողի անունը ամբողջությամբ չի հաղորդվում, միայն հայտնի է, որ նրան անվանում են Ջոշուա:
Ամուսինները պատմել են, որ իրենք չեն ցանկացել իրենց կղզին վաճառել «սովորական ճանապարհով», քանի որ «իսկապես ձանձրալի կլիներ»: Վիճակախաղ կազմակերպելու գաղափարը պատկանում է նրանց որդուն՝ Ադամին: Նրա խոսքով՝ շահողը կարող է ապրել դրախտում և սեփական բիզնես վարել:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ