Մարյանյանը ՄՕԿ-ի արդարացի որոշմամբ հանդես կգա Օլիմպիական խաղերում
Ըմբշամարտի միջազգային միության հատուկ հանձանժողովը, հաշվի առնելով ՄՕԿ-ի գործկոմի հանձնարարականը, ներկայացրեց մարզական արբիտրաժային դատարանի կողմից հաստատված Ռուսաստանը ներկայացնող 16 ըմբիշների անունները, որոնց թույլատրվել է մասնակցելու Ռիոյի օլիմպիական խաղերին:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, օլիմպիադային մասնակցելու իրավունք են ստացել ներկայացված 17 ըմբիշներից 16-ը: Ռիո մեկնելու իրավունքից զրկվել է 57 կգ քաշային կարգի ազատ ոճի ըմբիշ, աշխարհի կրկնակի չեմպիոն Վիկտոր Լեբեդևը: Պատճառն այն է, որ նա հակադոպինգային կանոնները խախտելու համար 2006 թ. 2 տարով որակազրակված է եղել:
Այժմ ՄՕԿ-ի խստացված պահանջներով օլիմպիական 31-րդ խաղերին մասնակցելու իրավունք չունեն նաև այն մարզիկները, ովքեր հակադոպինգային կանոնները խախտելու համար մինչ այս խաղերը երբևէ որակազրկված են եղել:
ՄՕԿ-ի պահաջների խստացումը հունահռոմեական ոճի հայ ըմբիշ, 59 կգ քաշային Ստեփան Մարյանյանի օգտին եղան: Նա 2015 թ. եվրոպական մարզական 1-ին խաղերի չեմպիոնն է, վերջին 2 մրցաշրջաններում մրցավակական ակնհայտ կողմնակալության պատճառով չեմպիոնի փոխարեն ՌԴ-ի կրկնակի փոխչեմպիոն է դարձել, սակայն միջազգային ասպարեզում մշտապես իրեն լավագույն կողմերով է դրսևորել:
Ռուսաստանի ընտրանու ուսումնամարզական վերջին հավաքի ընթացքում իր գլխավոր մրցակցի՝ 2014 և 2015 թթ. չեմպիոն Իբրահիմ Լաբազանովի հետ ստուգողական փորձամրցումային գոտեմարտի ժամանակ Մարյանյանը կրկին իր բարձունքում գտնվեց, սակայն մրցավարների միջամտությամբ որոշվեց, որ օլիմպիադա է մեկնելու Լաբազանովը:
Հայ ըմբիշին Ռուսաստանի օլիմպիական հավաքական ընդգրկելու վերաբերյալ պարզաբանվում էր, թե իբր Իբրահիմ Լաբազանովը միջագային մրցաշարերում բավարար քանակի դոպինգ թեստեր չի անցել, չի ընդգրկվել այն մարզիկների շարքում, որոնց թույլատրվում է մասնակցել օլիմպիադային և որ չափից քիչ միջազգային մեկնարկներ ունի:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ