Հնդիկը հրաշքով փրկել է ձեռքերը սմարթֆոնի անսպասելի պայթյունից
Հնդիկ Աջայ Ռաջ Նեգին պատմել է, թե ինչպես է տուժել Xiaomi Mi4i սեփական հեռախոսից, որը անսպասելիորեն վառվել է հենց ձեռքի մեջ: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի կեսերին: Սմարթֆոնի տերը հեռախոսը դրել է լիցքավորման և, գրասենյակում նստած, օգտվել դրանից ինչպես սովորաբար: Բայց հաշված վայրկյանների ընթացքում հեռախոսը հենց ձեռքի մեջ վառվել է, այնուհետև պայթել: Տղամարդը կարողացել է հեռանալ սեղանից, բայց վնասվել է աշխատասեղանը, համակարգչի ստեղնաշարը հալվել է:
Տեղի ունեցածը նկարահանվել է գրասենյակում տեղադրված տեսախցիկով:
«Մինչ հիմա սարսափով եմ հիշում այդ դեպքը: MI4I կարող էր սպանել կամ վնասել շատ մարդկանց»,- Ֆեյսբուքում գրել է նա:
Նա նաև Ֆեյսբուքի միջոց պահանջել է բացատրություն հեռախոսն արտադրողից: Նա նշել է, որ հեռախոսից օգտվել է ընդամենը մեկ տարի, մեղադրել Xiaomi խմբին անսարք ապրանք թողարկելու մեջ:
Xiaomi-ից արագ պատասխանել են օգտատիրոջը: Ընկերությունը ենթադրում է, որ սմարթֆոնի բռնկվելու, այնուհետև պայթելու պատճառը կարող է լիներ մարտկոցը, առաջարկել հնդկացուն անվճար փոխարինել հեռախոսը:
Սա Хiaomi սմարթֆոնների վառվելու առաջին դեպքը չէ: Վերջին նման դեպքը տեղի էր ունեցել 2013-ին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ