Կլոպ. «Վաղուց գիտեի, որ Հենրիխը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ նոր թիմում հետաքրքրված չի եղել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով, ով տեղափոխվել է անգլիական մեկ այլ թիմ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»: Կլոպը Մխիթարյանին մարզել է Դորտմունդի «Բորուսիայում», սակայն «Լիվերպուլը» գլխավորելուց հետո ցանկություն չի ունեցել թիմ հրավիրելու հայ կիսապաշտպանին: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
«Իմ տրամադրության տակ ունեի Մխիթարյանին: Երբ աշխատում ես ֆուտբոլիստի հետ, լավ ես իմանում նրա հնարավորությունները: Այդ դեպքում ուզում ես նոր բան իմանալ այլ խաղացողների մասին: Վաղուց գիտեի, որ Հենրիխը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Ոչ մի պատճառ չէի տեսնում՝ այդ տեղափոխությունը չեղյալ համարելու համար:
Բացի այդ, մենք չենք փնտրում ֆուտբոլիստների, ում հետ նախկինում աշխատել ենք, քանի որ գիտենք նրանց թույլ և ուժեղ կողմերը: Դա ձանձրալի չէ, պարզապես ամեն ինչ գիտես նրանց մասին, ինչպե՞ս կատարելագործես և զարգացնես: Չկա հաջորդ քայլը: Կարող էինք շատ հին ու նոր ֆուտբոլիստների բերել «Լիվերպուլ», սակայն հարկավո՞ր էին նրանք արդյոք: Սա է հարցը»,- ասել է գերմանացի մասնագետը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ