Ցուցարարները ոստիկանների պահանջով ազատեցին Բաղրամյան պողոտան
Ցուցարարները քիչ առաջ ոստիկանների պահանջով հեռացան Բաղրամյան պողոտայից: Հավաքն ավարտվեց, պողոտայի երթևեկությունը վերականգնված է:
«Սասնա ծռեր» զինված խմբի բազմաթիվ կողմնակիցները այսօր հավաքվել էին Բաղրամյան պողոտայում՝ փակելով այն:
Հավաքի ժամանակ, հենց Բաղրամյան պողոտայում մի տղամարդ բենզին լցնելով իր վրա, ինքնահրկիզման փորձ արեց:
Բաղրամյան պողոտայում էր նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով ողջունեց խաղաղ ակցիա իրականացնելու ցուցարարների դիրքորոշումը:
Պատգամավորն այսօր լրագրողների հետ զրույցում նշել էր, որ իրենք դատապարտում են այն ուժերին, որոնք իրենց համարում են ընդդիմություն, սակայն «ժողովրդին տանում են կոկորդիլոսի բերանը, հետո ասում են՝ վայ, կոկորդիլոսը կծեց»:
Փաշինյանը հայտարարել էր, որ վերջին օրերին Ազատության հրապարակի հարթակից ելույթ ունեցողները չէին հասկանում՝ ինչ էին խոսում, իսկ եթե հասկանում էին՝ ավելի մեծ խնդիր է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ