Թ.Թովմասյան. Որևէ իրավիճակից մենք դասեր չենք քաղել
«Հայաստանում եղել են պետության համար վտանգավոր իրավիճակներ, սակայն որևէ իրավիճակից մենք դասեր չենք քաղել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը՝ խոսելով ոստիկանների կողմից լրագրողների նկատմամբ բռնի գործողությունների մասին:
Ըստ նրա, խոսվում է, որ ոստիկանությունը բարեփոխվել է, քննչական մարմինները սկսել են աշխատել միջազգային չափանիշներով՝ հարգելով մարդու իրավունքները , սակայն ամենևին այդպես չէ:
«Այսպիսի իրավիճակում չկա պատասխանատվություն երկուստեք՝ և իշխանությունը, ըստ էության, պատասխանատվություն չի կրում իր գործունեության, արարքների համար, և ընդդիմությունը: Նման իրավիճակում ունեցանք տուժած լրագրողներ, ովքեր կատարում էին իրենց մասնագիտական պարտականությունը և դարձան քաղաքացիական հագուստով մարդկանց թիրախը: Նրանք իմանալով, որ լրագրողներ են, հարձակվեցին նրանց վրա, հետապնդեցին, ծեծեցին, կոտրեցին տեսախցիկները»,- ասաց Թ.Թովմասյանը՝ հավելելով, որ ոստիկանությունը պետք է հրապարակավ բացատրություն տա, թե ովքեր էին այդ քաղաքացիական հագուստով անձիք:
«Այնպիսի իրավիճակ էր, երբ չկար որևէ պատասխանատու: Ով էր պատասխանատու՝ թաղային խուժանը, ով լցվել էր փողոցում, փողոցային ձևով հարցերն էր կարգավորում՝ որևէ առնչություն չունենալով ոչ բողոքի, ոչ ընդդիմադիր զանգվածի, ոչ առավել ևս քաղաքական պրոցեսների հետ»,- նշեց նա:
«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր խոսքով, վերջին 15 օրվա ընթացքում՝ «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավման ընթացքում, կա 70 վիրավոր, երկու զոհ, հիասթափված, հույսը կորցրած հասարակություն, երկկողմանի անպատասխանատվության մթնոլորտ:
«Եվ իշխանությունը չհասկացավ, չգիտակցեց, թե ինչ է կատարվում, և ընդդիմությունն ուներ միայն պլան Ա՝ ինչպես սկսել զինված հարձակումը, իսկ դրանից հետո՝ ինչ է լինելու, եթե հանկարծ հասարակության լայն աջակցությունը չունենան, չկար այդ ծրագիրը: Արդյունքում ունեցանք տխուր պատկեր»,- ասաց նա՝ հավելելով, որ ընդդիմություն ասելով նկատի ունի ոչ միայն «Սասնա ծռեր»-ին, այլ նաև նրանց աջակցող ուժերին, ովքեր, ըստ էության, եղան բազմաթիվ դեպքեր, երբ թողեցին հասարակությանը միայնակ ոստիկանների հետ բախումների ժամանակ, դրա համար կրեցին 0 պատասխանատվություն:
Հարակից հրապարակումներ`
- Այս 15 օրվա ընթացքում բացահայտ կերպով ակնհայտ դարձավ այն, ինչ հասկանալի էր մինչ այդ. Հակոբ Ավետիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան