Ավստրիան չի փոխի իր դիրքորոշումը Թուրքիայի հանդեպ
Ավստրիայի Արտաքին գործերի նախարարությունը ի գիտություն է ընդունել երկրից Թուրքիայի Դեսպանի ժամանակավոր հետկանչը, սակայն մտադիր չէ փոխել Թուրքիայի հանդեպ իր դիրքորոշումը: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, ինչպես հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարարի պաշտոնական ներկայացուցիչը, վերոնշյալ քայլն ընդունվել է ի գիտություն և բոլոր մակարդակներով երկկողմ բանակցությունները շարունակվելու են:
Նշենք, որ ավելի վաղ Ավստրի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը քննադատաբար է արտահայտվել ԵՄ կազմում Թուրքիայի ընդգրկվելու հեռանկար մասին՝ ընդգծելով երկրում ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված բացասական զարգացումները, որոնք էլ ավելի էին սրվել Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո:
Պաշտոնական Անկարան Ավստրիայի իշխանություններին մեղադրել էր «ծայրահեղական ռասիզմի» մեջ: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան ետ է կանչում Վիենայում Թուրքիայի դեսպանին կոնստուլտացիաների նպատակով, որպեսզի վերանայվի Ավստրիայի հետ հարաբերությունները: