Հունգարիայում առաջարկել են փախստականներին վախեցնել խոզի գլուխներով
Հունգարիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Դերդ Շոֆլինը առաջարկել է սահմանային պարիսպների վրա խոզի գլուխներ կախել՝ փախստականներին վախեցնելու համար, ովքեր փորձում են անցնել Հունգարիայի սահմանը: Գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով The Independent-ին:
Հրատարակությունը հիշեցնում է, որ ոչ այնքան վաղուց մի շարք լրատվամիջոցների հաղորդմամբ հունգարական սահմանի պատին բազուկի տեսքով իրեր են եղել, որոնց վրա մարդու գլուխներ էին փորագրված: Ենթադրվում է, որ դրանք արվել էին Հունգարիա ժամանաող միգրանտներին վախեցնելու համար:
Այս միջադեպը հասարակության դժգոհությունն է առաջացրել: Այդ ժամանակ քննադատությանն ի պատասխան Շոֆլինը իր թվիթերում գրել էր, որ «խոզի գլուխները ավելի արդյունավետ կվախեցնեն փախստականներին»:
The Independent-ը նշում է, որ հունգարական քաղաքականությունը ենթարկվել է կոշտ քննադատության այս առաջարկի համար: Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության անդամներից Էնդրյու Սթրոլյաինը նրան անվանել է « նեոնացիստական» և Եվրոպական խորհրդարանի անընդունելի պատգամավոր: Սրան էլ ի պատասխան Շոֆլինը հայտարարել է, որ իրավապաշտպանի քննադատությունները «ատելության խոսք» են հիշեցնում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին