68 անտառխախտման արձանագրություն՝ հունիսի 30-ի դրությամբ
2016թ. հունվարի 1-ից հունիսի 30-ի դրությամբ «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի անտառպահախմբի աշխատողների կողմից կազմվել է 68 անտառխախտման արձանագրություն 420 ապօրինի հատված ծառերի վերաբերյալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը:
Ապօրինի հատումների կանխարգելման և նվազեցման նպատակով ոլորտի առաջնահերթ խնդիրների ցանկում Մարտուն Մաթևոսյանն առանձնացրեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նյութատեխնիկական բազայի վերազինման հարցը, անտառի պահպանության գործառույթի տարանջատման անհրաժեշտությունը անտառօգտագործումից, ինչի վերաբերյալ մինչև սեպտեմբեր առաջարկություն կներկայացվի ՀՀ կառավարություն:
«Անհրաժեշտ է ավելացնել օրինական փայտանյութի մթերման ծավալները և հաշվի առնելով այլ երկրների փորձը օրինականորեն ապահովել անտառամերձ համայնքների բնակչության կողմից օգտագործվող վառելափայտի ծավալները՝ սահմանելով մատչելի գներ»,-նշեց նա:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղեկացմամբ` 2016թ. հուլիսի 31-ի դրությամբ իրացվել է 1570 խմ շինափայտ, 13658 պխմ վառելափայտ, 181 խմ տախտակ: Թափուկից մթերվել և անտառամերձ համայնքների բնակչությանը անվճար տրամադրվել է 11518 խմ վառելափայտ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին