Թուրքական բանակը սկսել է սիրիական քաղաքի ազատագրման գործողություն ԻՊ գրոհայիններից
Թուրքական հատուկ նշանակության ջոկատը ներխուժել է Սիրիայի տարածք՝ Իսլամական պետություն կազմակերպության ահաբեկիչ գրոհայիններից սիրիական Ջարաբլուս քաղաքը ազատագրելու համար: Այդ մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցներն են հաղորդել, որ Թուրքիայի բանակը կոալիցիայի օդանավերի օգնությամբ սկսել է Ջարաբալուսը ազատագրելու ռազմական գործողություն:
Ըստ աղբյուրի, ավիահարվածներ են հասցվել Իսլամական պետության գրոհայինների ուղղությամբ:
Ավելին, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան պատրաստ է աբհրաժեշտ օգնություն տրամադրել քաղաքան ազատագրելու հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ