Հայաստանը 2016թ-ին գնանկման տեմպերով Եվրոպայում և տարածաշրջանում առաջինն է
2016թ-ի առաջին կիսամյակի տվյալներով սպառողական գների ինդեքսի ամենամեծ նվազումը նկատվել է Հայաստանում: Ընթացիկ տարվա հուլիսի ցուցանիշներով տարեսկզբից սպառողական գները Հայաստանում նվազել են շուրջ 3,3 տոկոսով:
Այս ցուցանիշով Հայաստանին հետևում են Ղրղզստանը` 2,3%, Իտալիան` 1,7%, Իսպանիան և Ռումինիան` 0,8% և Ավստրիան` 0,5%:
Հատկանշական է, որ Ռուսաստանում նույն ժամանակահատվածում գրանցվել է 3.9 տոկոս գնաճ: Նախորդ տարիներին նկատվող դինամիկան, որի համաձայն Հայաստանում գրանցվող տնտեսական ցուցանիշներն ածանցվում էին Ռուսաստանից, այս տարի չի պահպանվել:
Հայաստանում ամենամեծ գնանկումը գրանցվել է հուլիս ամսին, երբ նախորդ ամսվա` հունիսի համեմատ գնանկումը կազմել է 2,3%, իսկ տարվա սկզբի համեմատ, ինչպես նշվեց` 3.3%:
Ռուսաստանի պետական վիճակագրության դաշնային ծառայության հրապարակած ցուցանիշների համաձայն` Ռուսաստանում հուլիս ամսին հունիսի նկատմամբ գրանցվել է 0,5 տոկոս գնաճ, իսկ նախորդ երկու ամիսներից յուրաքանչյուրի արդյունքում` 0,4% գնաճ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին