Մահացել է «Օրենք և կարգ» սերիալի աստղը
Ամերիկացի դերասան Սթիվեն Հիլլը մահացել է Նյու Յորքում 94 տարեկանում: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը: Նա հայտնի է «Օրենք և կարգ» սերիալում շրջանային դատախազ Ադամ Շիֆի դերով: Հիլլը նաև գլխավոր դերն է կատարել «Առաքելությունն անհնարին է» սերիալում, որը եթեր է հեռարձակվել 1966-73 թվականներին:
Հիլլը ծնվել է Սիեթլում, Ռուսաստանից գաղթած հրեաների ընտանիքում: Դերասանի իրական անունը Սողոմոն է, ազգանունը՝ Կրակովսկի: Կարիերան սկսել է Բրոդվեյում 60-ականների կեսերին: «Դրոշի ծնունդը» ներկայացման մեջ խաղացել է Մարլոն Բրանդոյի հետ: «Առաքելությունն անհնարին է» սերիալի փակվելուց հետո նա շուրջ 10 տարի չի նկարահանվել, խաղացել է թատրոնում: Կինո վերադարձել է 80-ականների սկզբին, այդ թվում խաղալով նաև մարտաֆիլմերից մեկում Առնոլդ Շվարցենեգերի հետ: «Օրենք և կարգ» սերիալում դերի համար Հիլլը 1997 թվականին ներկայացվել է «Էմմի» մրցանակի:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին