Ֆելիքս Ցոլակյանը մտադիր է պատգամավոր դառնալ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Շիրակի նախկին մարզպետ, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանը մտադիր է մասնակցել 2017-ի ԱԺ ընտրություններին:
Ըստ լուրերի` նա ընդգրկված է լինելու ՀՀԿ-ի Շիրակի մարզի տարածքային կամ, այսպես կոչված, «ռեյտինգային թեկնածուների» ցուցակում: Ենթադրվում է, որ նրան է վերապահվելու Արթիկի տարածաշրջանում իշխանության օգտին քվեներ հավաքագրելու գործառույթը:
«Ժողովուրդ»-ը Ֆելիքս Ցոլակյանից փորձել է պարզել, թե վերը նշված լուրերը որքանով են իրականությանը համապատասխանում: «Չէ, չէ, չէ, նման բան չկա: Նման բան չի կարող լինել»,-թերթի հարցմանն ի պատասխան` ասել է Ֆելիքս Ցոլակյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին