Ճապոնիայում Pokemon Go խաղի պատճառով մարդ է մահացել
Ճապոնիայի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով ավտոմեքենայի ղեկին խաղացել է Pokemon Go խաղն ու հարվածել երկու տարեց կնոջ: Նրանցից մեկը մահացել է, մյուսը ստացել է լուրջ վնասվածքներ: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով «Կիոդո» գործակալությանը:
Ոստիկանության տվյալներով, 39-ամյա ֆերմեր Քենձի Գուն խոստովանել է, որ մեքենան վարելու ընթացքում սմարթֆոնով խաղացել է հանրահայտ խաղը, հարվածել է երկու տարեց կնոջ, ովքեր անցնելիս են եղել փողոցը:
Նշվում է, որ Ճապոնիայում սա առաջին ճանապարհատրանսպորտային պատահարն է, որ տեղի է ունեցել Pokemon Go խաղի պատճառով: