Թուրքիան փոխել է 11 երկրներում իր դեսպաններին
Թուրքիայի պաշտոնական՝ «Resmi Gazete» թերթը հաղորդել է դիվանագիտական ոլորտում կադրային հերթական փոփոխությունների մասին. Թուրքիայի 12 դեսպան հետ է կանչվել Անկարա, 22 երկրում նշանակվել են նոր դիվանագիտական ներկայացուցիչներ: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդում էին, որ դեսպաններին փոխելու այդ երկրի ԱԳՆ հրամանը պատրաստ է եղել դեռ հունիսին, սակայն հեղաշրջման փորձի պատճառով հրապարակումը հետաձգվել է:
Հաղորդվել էր, որ ԱԳՆ փոխնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն նշանակվել է ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ: Նաև նոր դեսպաններ են նշանակվել Լեհաստանում, Հունաստանում և Արաբական Միացյալ Էմիրություններում: ԱԳՆ որոշմամբ հետ են կանչվել Թուրքիայի դեսպանները Ֆրանսիայում, Պանամայում, Մակեդոնիայում, Մոզամբիկում, Նոր Զելանդիայում, Թունիսում, Բրունեյում, Իտալիայում, Բոսնիայում և Հերցեգովինայում, Մոլդովայում, Ադրբեջանում և Խորվաթիայում: Թուրքիայի ԱԳՆ-ն նոր դեսպաններ է նշանակվել նշված երկրներից 11-ում՝ բացի Խորվաթիայից:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ